Ռուսաստանցիները վերադառնում են աշխատանքի

Ռուսաստանցիները վերադառնում են աշխատանքի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված ոչ աշխատանքային օրերի ավարտի մասին։ ՌԴ-ում ոչ աշխատանքային է եղել վերջին 6 շաբաթը, գրում է BBC-ն։

«Մայիսի 12-ից ամբողջ երկրում գործող ոչ աշխատանքային շրջանն ավարտվում է ամբողջ երկրի և տնտեսության բոլոր ոլորտների համար։ Սակայն չի ավարտվում պայքարը համաճարակի դեմ։ Վտանգը պահպանվում է, նույնիսկ այն տարածքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար բարվոք է»,- ասել է Պուտինը։

Սահմանափակումների մասին որոշումներն ընդունում են ՌԴ շրջանների ղեկավարները։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ավելի վաղ երկարացրել էր մեկուսացման ռեժիմը մինչև մայիսի վերջ, նույն կերպ են վարվել շրջանների մեծ մասի ղեկավարները։

Մայիսի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 221,344-ի։ ՌԴ-ն առաջ է անցել Իտալիայից և Մեծ Բրիտանիայից բացահայտված դեպքերի քանակով և այժմ 3-րդն է աշխարհում այդ ցուցանիշով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---