«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի առցանց՝ հատուկ շոուի տեսքով

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի առցանց՝ հատուկ շոուի տեսքով

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 16-ին՝ առցանց շոուի տեսքով, մայիսի 12-ին և 14-ին կայանալիք կիսաեզրափակիչները չեղարկվել են: Նման որոշում Եվրոպական հեռարձակողների միությունը և նիդեռլանդական 3 հեռուստաընկերություն կայացրել են ապրիլի վերջին։

«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, իսկ Ռոտերդամի համերգասրահը վերածվել է վարակվածների բուժման հոսպիտալի, փոխանցում է DW-ն։

Մայիսի 12-ին, երբ նախատեսված էր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, Եվրատեսիլի YouTube-ի ալիքում Հայաստանի ժամանակով 21։00-ին հնարավոր կլինի տեսնել առաջին «համերգը», որի ժամանակ, ըստ մրցույթի ժամանակ նախատեսված հերթականության, կցուցադրվեն մասնակից երկրները ներկայացնող արտիստների տեսահոլովակները։

Նշվում է, որ «Եվրատեսիլ 2020»-ի ժամանակ քվեարկություն չի լինի։ Europe Shine A Light անունը կրող եզրափակիչ համերգի ժամանակ կներկայացվեն 41 երկրի ներկայացուցիչները։ Կազմակերպիչները նշել են, որ 2020-ի շոուն «անմոռանալի պահ կդառնա Եվրատեսիլի պատմության մեջ»:

Եվրատեսիլ երգի մրցույթը հեռարձակվում է 1956-ից։ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից։ Նախատեսվում էր, որ ՀՀ-ն 2020-ին երգի մրցույթում կներկայացնի Աթենա Մանուկյանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---