Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է, վիճակը բավարար է

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է, վիճակը բավարար է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է, հայտնում են նրա գրասենյակից։

Նշվում է, որ վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

Քոչարյանը կալանքի տակ է, նրան մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ին ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու, ավելի ուշ նաև՝ կաշառք ստանալու համար։ Ավելի վաղ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության խնդրանքով դիմել էին ՀՀ նախկին վարչապետեր Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը։ Դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 13-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---