Փայլանը հայկական եկեղեցու վրա հարձակման հարցը Թուրքիայի մեջլիս է տեղափոխել

Փայլանը հայկական եկեղեցու վրա հարձակման հարցը Թուրքիայի մեջլիս է տեղափոխել

PanARMENIAN.Net - Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Սբ Աստվածածնի եկեղեցու դուռը, բայց չէր հաջողել։

Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դեպքի առթիվ բերման ենթարկված անձն իր խոստովանական ցուցմունքում որպես արարքի պատճառ նշել է. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։

Հայ պատգամավորն ընդգծել է նաև, որ ատելության մթնոլորտի պայմաններում Բաքըրքյոյում և տարբեր շրջաններում պարբերաբար եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում։ Եղել են դեպքեր, երբ ռասիստական, ազգայնամոլական բնույթի գրություններ են տեղ գտել հայկական եկեղեցիների պատերին։

Այս ամենը նկատի առնելով, Կարո Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարարին հարցադրումներ է արել՝

«Չեք կարծո՞ւմ, որ փոքրամասնությունների կրոնական հաստատությունների հանդեպ ատելության հողի վրա իրականացվող հարձակումների վրա ազդեցություն են ունենում Թուրքիայի նախագահի կողմից գործածվող խոսքերը, ինչպես օրինակ՝ «թրի ավելցուկ» արտահայտությունն է։

Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում հաճախակի հարձակման ենթարկվող փոքրամասնություններին պատկանող կրոնական հաստատությունները պաշտպանելու համար։

Ըստ իս՝ ատելության հողի վրա իրականացվող այս հարձակումներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուղղորդվում են պետության ներսում գտնվող տեսանելի կամ անտեսանելի կենտրոնների կողմից։ Հակառակը կարո՞ղ եք պնդել»։

Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների միջոցով հանցագործին հայտնաբերել ու բերման էև ենթարկել։

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---