Ryanair-ը հուլիսից կսկսի թռչել դեպի Հայաստան![]() 12 մայիսի 2020 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ryanair ավիաընկերությունը հուլիսից, թռիչքային սահմանափակումներից և օդանավակայաններում անվտանգության միջոցառումներից հետո, պլանավորում է վերականգնել թռիչքների 40%-ը, այդ թվում՝ դեպի Հայաստան, հայտնել են ավիաընկերությունից։ Ըստ Ryanair-ի՝ պատրաստվում են իրականացնել օրական պլանավորվող մոտ 1000 չվերթ՝ վերականգնելով թռիչքային ակտիվության 90%-ը։ Ընկերության կայքի տվյալների համաձայն՝ ՀՀ մայրաքաղաք Երևանից Միլան, Հռոմ, Բեռլին, Պաֆոս և Սալոնիկ, իսկ Գյումրիից՝ Աթենք և Մեմինգեն (Գերմանիա) ուղղություններով չվերթները կվերականգնվեն հուլիսի 4-ից։ Սակայն, գրեթե ոչ մի թռիչք նախատեսված չէ օգոստոսին և դրանից հետո։ Ընկերությունը թռիչքների վերսկսման մտադրության մասին հայտարարելուց զատ նաև անվտանգության կանոնների մասին հոլովակ է պատրաստել, որտեղ ներկայացվում են կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ տարբերակներ։ Նշվում է նաև, որ ինքնաթիռներում զուգարանի հերթերը կբացառվեն, անհատ ուղևորները թույլտվությամբ կկարողանան օգտվել օդանավի զուգարանից։ Եվրոպայի ամենամեծ բյուջետային ավիաընկերույթունը՝ Ryanair-ը Հայաստան է եկել 2019-ի աշնանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |