ԱՄՆ դեսպանատունը՝ Freedom House-ի զեկույցում ՀՀ մասին․ Նման ցուցանիշ դեռ ոչ մի երկիր չէր գրանցել12 մայիսի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցում Հայաստանի ցուցանիշի մասին՝ արձանագրելով, որ այդպիսի ցուցանիշ զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ Հայտարարությունը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի՝ Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Հայաստանը գտնվում է կիսակոնսոլիդար ավտորիտար երկրների շարքում՝ համաձայն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit-2020 (Անցումային երկրներ-2020) զեկույցի։ Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի՝ ՀՀ-ում նկատվում է վերջին երկու տարում ժողովրդավարության ցուցանիշի ամենամեծ բարելավումը, որը կապված է ժողովրդավար ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |