Qatar Airways-ը 100,000 անվճար ավիատոմս կբաժանի աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողներին12 մայիսի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Qatar Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին 100,000 անվճար ավիատոմս կբաժանի՝ ի նշան երախտագիտության։ Խոսքն էկոնոմ դասի ավիատոմսերի մասին է, որոնք կբաշխվեն մայիսի 12-18-ը։ Qatar Airways-ի առաջարկից կարող են օգտվել աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողները։ Գրանցման համար բուժաշխատողները պետք է լրացնեն համապատասխան ձևաթուղթը՝ ThankYouHeroes էջում՝ Qatar Airways-ի կայքից։ Առաջարկվում է 2 անվճար տոմս՝ բուժաշխատողի և մեկ ուղեկցողի համար՝ ավիաընկերության թռիչքների ցանկացած ուղղությամբ։ Թռիչքները կարող են կայանալ մինչև 2020-ի դեկտեմբերի 10-ը։ Տոմսերի բաշխումն արդար իրականացնելու համար յուրաքանչյուր երկիր կստանա կոնկրետ քվոտա՝ ամեն օրվա համար՝ կախված բնակչության թվից։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |