ԿԲ-ի մոտ վարկերի բարձր տոկոսներից բողոքող ցուցարարները բերման են ենթարկվել12 մայիսի 2020 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ի առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց։ Ոստիկանները հեռացրել են շենքի մոտից բողոքող քաղաքացիներին, կան բերման ենթարկվածներ, գրում է Aysor.am-ը։ Ակցիայի մասնակիցները փակել են ոստիկանության մեքենայի դիմացը՝ թույլ չտալով ոստիկանության բաժանմունք տեղափոխել քաղաքացիներին։ Սկսվել է հրմշտոց, քաշքշուկ, գրում է Panorama.am-ը։ Ակցիան անցել է «Ոչ վարկային կազմակերպություններին» կարգախոսով։ Հավաքվածները դժգոհել են վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի բարձր տոկոսադրույքներից և հանդիպում պահանջել բանկի ներկայացուցիչների հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասել է․ «Բյուջեի կատարողականն ԱԺ-ում սխալ ա զեկուցվում։ Զեկուցում են, թե 300 միլիարդ ուղղվել է գյուղատնեսությանը, բայց այդ գումարները մանիպուլյացիաներով դարձրել են առևտրային բանկերի սեփականություն։ Ես չեմ ասում` իմ ու մյուսի հարցը լուծեք, ասում եմ` համակարգն ավելի արդյունավետ դարձրեք, որ քաղաքացին չուզենա գնալ երկրից»։ Կենտրոնական բանկը խստորեն դատապարտել է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացրել, որ օրենքով սահմանված կարգով դիմելու է պատկան մարմիններին՝ «քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով»։ «Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր»,- ասվում է ԿԲ հայտարարության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |