Պուտինի խոսնակը կորոնավիրուսով է վարակվել

Պուտինի խոսնակը կորոնավիրուսով է վարակվել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսով է վարակվել։ Կրեմլից տեղեկացրել են, որ նա հիվանդանոցում է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը ՌԴ առաջին պաշտոնյան չէ, որը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ հիվանդությունից է բուժվում նաև երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Կորոնավիրուսով են վարակվել նաև շինարարության նախարարության ղեկավար Վլադիմիր Յակուշևը և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 232,243-ի, հայտնել է հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Պաշտոնապես հաստատված դեպքերի քանակով ՌԴ-ն առաջ է անցել Իսպանիայից և 2-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում ԱՄՆ-ից հետո։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---