PicsArt Academy-ն անվճար կրթության նոր հնարավորություն է առաջարկում

PicsArt Academy-ն անվճար կրթության նոր հնարավորություն է առաջարկում

PanARMENIAN.Net - Հայկական աշխարհահռչակ PicsArt ընկերության նոր կրթական հաստատությունը՝ PicsArt ակադեﬕան, օնլայն և օֆլայն անվճար դասընթացներ կանցկացնի տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։

Մայիսի սկզբից PicsArt ակադեﬕան օնլայն հարթակում ﬔկնարկել է C++, իսկ ավելի ուշ նաև JavaScript ծրագրավորման լեզվի անվճար և առաջին դասընթացները, որոնց շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ կսովորեն տեղի և ﬕջազգային շուկայում պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուները` ձեռք բերելով նաև մասնագիտական շրջանակ ու աշխատանքի լայն հնարավորություններ:

«Կարծում ենք, որ մասնագիտական կրթությունը պետք է լինի անվճար և բոլորին հասանելի։ Հայաստանում խելացի շատ երիտասարդներ ունենք, որոնց համար կրթության հասանելիությունը շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով, ﬔնք ﬕավորում ենք ﬔր ջանքերն ու տարիների փորձը և հանրությանը ներկայացնում PicsArt ակադեﬕան՝ ՏՏ կրթության նոր մոտեցումը։ Վստահ եմ` անվճար կրթության այս հնարավորությունը կարճ ժամանակ անց շոշափելի ազդեցություն կունենա Հայաստանի ՏՏ ոլորտում և սկսնակ շատ մասնագետների աշխատանքի հնարավորություն կընձեռի», - նշել է PicsArt-ի համահիﬓադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:

PicsArt-ը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար, ի թիվս այլ ծրագրերի, առաջնային է համարում հասանելի և անվճար կրթության ապահովուﬓ ու մասնագետների զարգացման հնարավորությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---