Twitter-ի աշխատակիցներն այսուհետ միշտ կարող են աշխատել հեռակա

Twitter-ի աշխատակիցներն այսուհետ միշտ կարող են աշխատել հեռակա

PanARMENIAN.Net - Twitter-ի աշխատակիցները պանդեմիայից հետո կարող են, ցանկության դեպքում, այլևս երբեք գրասենյակներ չվերադառնալ։ Ընկերությունը թույլ կտա նրանց աշխատել տնից, եթե նրանց պարտականությունները կապված չեն ֆիզիկական ներկայության հետ։

Այդ մասին ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի նամակում, որը հրապարակել է BuzzFeed News-ը:

Ընկերությունը դժվար թե 2020-ի սեպտեմբերից շուտ բացի գրասենյակները, բոլոր գործուղումները ևս մինչ այդ չեղարկված են՝ որոշ բացառություններով։ Twitter-ը նաև մինչև տարեվերջ կչեղարկի բոլոր անձնական միջոցառումներն ու կվերանայի 2021-ի ծրագրերը, իսկ բոլոր աշխատակիցները $1000 հավելավճար կստանան՝ տնից աշխատելիս մթերքի համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---