Սիմոնյանը՝ Մարուքյանին․ Ամեն ինչ անում եք, որ ձեզ խփեն13 մայիսի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին վիճաբանել են, այս անգամ՝ ԱԺ միջանցքում: Դիմելով Մարուքյանին՝ Սիմոնյանն ասել է․ «Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ խփեն: Եկել եք, ասել եք՝ էս օրենքը լավը չէ, եկել, հարվածե՞լ են»: Մարուքյանը կրկին մեղադրել է իշխանական պատգամավորներին իրեն թիկունքից հարվածելու մեջ, պահանջել ներողություն խնդրել, տեղեկացնում է Shantnews.am-ը: Սիմոնյանը հակադարձել է, որ ոչ ոք իրեն թիկունքից չի հարվածել։ «Ես արդեն էնքան մարդուց եմ ներողություն խնդրել, բայց պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է էս ընթացքում, որ իրեն հարվածեն, որ ինքը կարևորվի, ինքը դա արել է ԲՀԿ-ի հետ, «Իմ քայլի» հետ կապված: Իր նպատակը դա է եղել»,- ասել է Սիմոնյանը։ ԱԺ փոխխոսնակը նաև կոչ է արել ԼՀԿ խմբակցությանը վերադառնալ աշխատանքի։ Մայիսի 8-ին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց: Միջադեպից հետո երկու խմբակցության միջև հեռակա բանավեճերն ու միմյանց մեղադրող հայտարարությունները շարունակվել էին։ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «քսմտելի սադրանք» և «հեղափոխությունից հետո ամենամեծ պարտություն» էր որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |