Մարուքյան․ ԱԺ-ի միջադեպի առթիվ հրավիրվել եմ ՀՔԾ, դատաբժշկական փորձաքննություն կարվի

Մարուքյան․ ԱԺ-ի միջադեպի առթիվ հրավիրվել եմ ՀՔԾ, դատաբժշկական փորձաքննություն կարվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցութան ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ մայիսի 13-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու։

Նա նաև տեղեկացվել է, որ մայիսի 8-ին խորհրդարանում միջադեպի դեպքով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց: Մարուքյանը միջադեպից հետո նշել էր, որ ինքը քաղաքական գնահատականի է սպասում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կատարված սադրանք էր որակել։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---