Փաշինյանը հանդիպել է ԿԲ դիմաց բողոքողներին, քայել է Երևանում ու կոչ արել հետևել անվտանգությանը

Փաշինյանը հանդիպել է ԿԲ դիմաց բողոքողներին, քայել է Երևանում ու կոչ արել հետևել անվտանգությանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել են Երևանով, զրուցել քաղաքացիների հետ և հորդորել հետևել հակահամաճարակային անվտանգության կանոններին։

Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին Փաշինյանը խնդրել է 5 նամակ գրել ու ներկայացնել իր օգնականին. նա ասել է, որ անձամբ կկարդա դրանք և կփորձի լուծում տալ խնդիրներին։

Վարչապետը քաղաքացիներին էր մոտեցել՝ ճշտելու, թե ինչու են մի վայրում 20 հոգուց ավելի հավաքվել։ Ակցիայի մասնակիցներից մեկը, ի պատասխան Փաշինյանի հարցին, ներկայացրել է իրենց դժգոհությունները, մասնավորապես՝ բանկային խնդիրների շուրջ: Նրանք հետաքրքրվել են՝ արդյոք բանկերն իրավունք ունեն քաղաքացիներին պարտադրել մարել վարկերը։ Քաղաքացիները նշել են, որ ոլորտում խնդիրներ իսկապես կան, վարկերի մարումները պահանջում են, իսկ նոր վարկերը շարունակում տրամադրել 24 տոկսով:

Վարչապետը քաղաքացիներին հորդորել է հետևել անվտանգության կանոններին և պահպանել դրանք՝ կորոնավիրուսով չվարակվելու համար։ Նա նշել է, որ քաղաքացիների մի մասը պահանջում է միջոցառումների խոստացում, մյուսը, ընդհակառակը՝ պահանջում է, որ հասարակական տրանսպորտը բացվի և ոչ մի սահմանափակում չլինի:

«Բոլոր երկրներում էլ շփոթություն կա որոշակի, թե որ միջոցառումն է, որ պետք է մինչև վերջ և անմնացորդ շարունակել, և դա բավականին բարդ թեմա է, որովհետև ունի տնտեսական սոցիալական, քաղաքական բաղադրիչ, պրոբլեմատիկ է: Մեզ համար ակհայտ է, որ այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է որոշակիորեն փոխվի»,- ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել պահպանել հակահամաճարակային կանոնները և հիշեցրել, որ հակառակ դեպքում Կառավարությունը ստիպված կլինի կրկին սահմանափակումների գնալ: Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3718-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 48 է, առողջացել է 1500 պացիենտ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---