ԵՄ-ն հաստատակամ է անդամ պետությունների միջև ներքին սահմանները բացելու հարցում14 մայիսի 2020 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը հայտարարել է, որ Եվրամիությունը հաստատակամ է անդամ պետությունների միջև ներքին սահմանները բացելու հարցում։ Այդ մասին նա ասել է՝ ընդգծելով, որ դա է 2020-ի զբոսաշրջային սեզոնը գոնե մասամբ փրկելու միակ տարբերակը: «Այսօր մեր կողմից ներկայացվող փաթեթի հիմքում դրված է անվտանգության ապահովման գաղափարը: Մեր հանձնարարականների հիմքում հենց դա է` զբոսաշրջության ոլորտի աստիճանական և խիստ զգուշավոր վերագործարկումը, որ հիմնված կլինի նախևառաջ գիտական խորհուրդների վրա», - հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Եվրահանձնաժողովի պաշտոնյաներն ընդգծում են, որ ներեվրոպական տուրիզմի աշխուժացումը հարկավոր է համադրել անվտանգության խիստ միջոցառումների կիրառման հետ: Մասնավորաբար նախատեսվում է, որ ուղևորներն ու ավիաընկերությունների աշխատակիցները պարտավոր են լինելու օդանավերում պաշտպանիչ դիմակներ կրել: Երկաթուղային տրանսպորտի վերագործարկման գլխավոր նախապայմանն էլ դառնալու է գնացքներում սոցիալական հեռավորության պահպանումը: «Մարդիկ իհարկե պետք է հնարավորություն ունենան ճանապարհորդելու եվրոպական երկրների տարածքում․․․ Զբոսաշրջիկները պետք է հստակ իմանան, որ այն հյուրանոցները, լողափերը, տեսարժան վայրերը, որ իրենք են այցելելու, վտանգ չեն ներկայացնում, և այնտեղ գործադրվելու են բոլոր ջանքերը կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար», - նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը: Զբոսաշրջությունը Եվրամիության տնտեսության մոտ 10 տոկոսն է կազմում, ուստի այդ ոլորտի աշխուժացումը կարող է որոշակիորեն մեղմել տնտեսական այն ճգնաժամը, որ ծագել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |