Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականությունը դեռեւս մինչեւ վերջ չի ընկալվել Ռուսաստանի կողմից

PanARMENIAN.Net - Եվրամիության նոր` Արեւելյան գործընկերության քաղաքականությունը դեռեւս Ռուսաստանի համար ամբողջապես թափանցիկ նախագիծ չի: Այդ մասին հունվարի 15-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ Պետական դումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը: Նա գտնում է, որ «եթե խոսքը գնալու է այն մասին, որ Եվրոպան հետխորհրդային տարածքի վեց պետությունների հետ համագործակցում է տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ապա ոչ մի խնդիր լինել չի կարող»:



Ռուս քաղաքական գործիչը հայտնել է, որ Եվրամիությունը չպետք է օգտագործի նախագիծը «երկրները Ռուսաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերություններից արհեստականորեն կտրելու համար»: «Եթե դա լինելու է հերթական անգամ այդ երկրներին ԵՄ հետ հարաբերություններում առավել բարենպաստ ռեժիմ ապահովելու փորձ` ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ դրանց հաշվին, ապա հարկ կլինի ինչ-որ կերպ արձագանքել դրան»,-ընդգծել է Կ.Կոսաչեւը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:



Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակերում ենթադրվում է համագործակցության ընդլայնում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Այդ երկրներին առաջարկվում է համաձայնություն կնքել ասոցիացիայի եւ նոր եվրոպական տնտեսական գոտու ստեղծման մասին, որը պետք է հիմք դառնա ընդհանուր ներքին շուկայի զարգացման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---