Իսրայելը կլինի 1-ին երկիրը, որտեղից Վրաստանը զբոսաշրջիկների կընդունի![]() 14 մայիսի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը կլինի առաջին երկիրը, որից զբոսաշրջիկներ կայցելեն Վրաստան։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է «Վզգլյադը»։ Ըստ նրա՝ «անվտանգ կանաչ միջանցքի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել»։ Գախարիան հավելել է, որ Իսրայելից բացի, Վրաստանը բանակցում է նաև Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Մերձբալթյան և Վրաստանի հարևան երկրների հետ։ Վարչապետը հայտարարել է նաև, որ մայիսի 18-ից կբացվեն գեղեցկության սրահները, բայց պարետային ժամը, որը գործում է 21։00-6։00, դեռ կմնա։ Մայիսի 14-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք կա, փաստացի բուժվում է 257 մարդ, մահվան 12 դեպք է գրանցվել։ Արտակարգ դրությունը Վրաստանում գործում է մարտի 21-ից մինչև մինչև մայիսի 22-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 652 դեպք է գրանցվել, ապաքինվել է 383 մարդ, մահացել՝ 12։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |