3 ծրագրով միանվագ աջակցություն` հիփոթեքով բնակարան գնողներին

3 ծրագրով միանվագ աջակցություն` հիփոթեքով բնակարան գնողներին

PanARMENIAN.Net - Երեխա ունեցող ընտանքիների բնակարանայնին ապահովության 2020-2023 թթ. 3 ծրագրով Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու, երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկի համար կանխավճարի ձեռքբերման և երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարմանն աջակցելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2020 թվականի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի։ Միանվագ դրամական աջակցությունը կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովումը՝ 540 հոգու, և երեխայի ծննդյան աջակցությունը կտրամադրվի 300 շահառուի։

Առաջին՝ միանվագ դրամական աջակցությունը նախատեսված է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ընդհանուր ծրագրի առաջին կետով աջակցություն տրվում է 2 կամ ավելի երեխա ունեցող ընտանքիներին։ Ավինյանը մանրամասնել է, որ ծրագրով փաստացի մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելիս հնարավորություն է տրվում կանխավճար չտալ․ պետությունը մի մասը սուբսիդավորում է, մյուս մասը՝ ապահովագրվում է։

Բաթոյանի խոսքով՝ երրորդ ծրագիրը վերաբերում է 2020-ի հուլիսի մեկից հետո երեխա ունեցած և բնակարանների ձեռքբերման համար հիփոթեքայի վարկ վերցրած ընտանքիներին։

«Այս դեպքում անշարժ գույքի շուկայական առավելագույն արժեքը պետք է լինի 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար 5 մլն դրամ։ Կանխավճարն այս ձևով է հաշվարկվում։ Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում նվազագույն արժեքի 10 տոկոսի չափով է, առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 7․5 տոկոսը»,- ասել է Բաթոյանը։

Փաշինյանը ճշգրտել է, որ ըստ ծրագրի՝ երեխա ունեցող ընտանիքին բնակարանի ձեռքբերման համար միանվագ աջակցություն է ցուցաբերվելու կանխավճարի կեսի չափով և մյուս կեսի ապահովագրության մասով։ Հաջորդ կետով աջակցություն է տրամադրվելու հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած ընտանիքներին՝ պետությունն ուղիղ մարում է միանվագ կերպով՝ մարզում 10 տոկոսի չափով, Երևանում՝ 5%-ի։

Ծրագիրը որևէ սահմանափակում չունի և վերաբերելու է նաև բնակարանի ձեռքբերման աջակցություն ստացող զինծառայողներին։

Նշվում է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում, երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեքային վարկ մարող ընտանիքներում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---