Նախարարներ Թորոսյանն ու Պապիկյանն ինքնամեկուսացել են. ԱՆ-ում ու ՏԿԵՆ-ում վարակման դեպքեր կան

Նախարարներ Թորոսյանն ու Պապիկյանն ինքնամեկուսացել են. ԱՆ-ում ու ՏԿԵՆ-ում վարակման դեպքեր կան

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացել են` երկու նախարարությունում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան։

Թորոսյանի ինքնամեկուսացման մասին լուրը հաստատել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին», - ասել է նա։

Կառավարության նիստում ՏԿԵ նախարարի փոխարեն հարցը զեկուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ ՏԿԵ նախարությունում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան, Պապիկյանն ինքնամեկուսացած է։

ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---