ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 250 հազարը

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 250 հազարը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9974 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 252,245-ի, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Մահվան 93 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը 2305 է։

Մոսկվայում վարակվածների թիվը հասել է 130,716-ի։ Մայրաքաղաքում է գրանցվում նոր դեպքերի մեծ մասը, մայիսի 14-ի դրությամբ 4712 վարակման դեպք է գրանցվել։ Մոսկվայում վարակից մահացել է 1290 մարդ, գրում է «Վեդոմոստին»։

Մոսկվայից հետո նոր դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Մոսկվայի շրջանում՝ 918 հիվանդ, և Սանկտ Պետերբուրգում՝ 460 դեպք։

Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Ռուսաստանում 53,530 մարդ է ապաքինվել, բուժումը շարունակում է 196,410 մարդ։ Բժիշկների հսկողության տակ է 259,000 մարդ՝ կորոնավիրուսի առկայության կասկածանքով։

Ըստ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, ՌԴ-ն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսով վարակի դեպքերի քանակով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---