Երևանում իրանցի 2 հետախուզվող երեխայի են գտել![]() 14 մայիսի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանները պարզել են Իրանի Ինտերպոլի կողմից անհետ կորած համարվող և փնտրվող 13 և 5 տարեկան երեխաներն իրենց մոր հետ բնակվում են Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք ունեցել են Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ապաստան հայցողի վկայականներ: «Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյից ՀՀ ոստիկանությունը գրություն էր ստացվել, որ Իրանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ն։ ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |