ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովը տեսակոնֆերանսով կանցկացվի![]() 14 մայիսի 2020 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովը կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ ժամանակացույցի՝ գագաթնաժողովը կայանալու էր Մինսկում՝ մայիսի 19-ին, սակայն պանդեմիայի պատճառով երկրները փակել են սահմաններն ու կարանտինային միջոցներ ձեռնարկել։ Ավելի վաղ Մինսկում հայտարարել էին, որ դիտարկվում է տեսակապով ԵԱՏՄ ղեկավարների բանակցությունները վարելու հավանականությունը, սակայն, Բելառուսի նախագահն, այնուամենայնիվ, կողմ էր հանդիպմանը երկրի մայրաքաղաքում։ Լուկաշենկոն չէր բացառում նաև գագաթնաժողովը հետաձգելու տարբերակը, որպեսզի այնուամենայնիվ անձնական հանդիպում լինի։ ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |