Մայիսի 15-ից ՌԴ-ից կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Մայիսի 15-ից ՌԴ-ից կանոնավոր չվերթները կվերականգնվեն

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր չվերթները վերականգնվելու են, հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք հնարավորություն ենք տալու անձանց վերադառնալ Հայաստան՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանմամբ»,- ասել է նա։

Ավինյանն ասել է նաև, որ Wizz Аir ավիաընկերության հետ քննարկումներ են ընթանում՝ հունիսին թռիչքները վերսկսելու վերաբերյալ։ Ըստ նրա՝ դա կախված կլինի իրավիճակից, իսկ մինչ այդ պլանավորվում է հունիսի կեսերից բացել օդային տարածքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ryanair ավիաընկերությունը հուլիսից, թռիչքային սահմանափակումներից և օդանավակայաններում անվտանգության միջոցառումներից հետո, պլանավորում է վերականգնել թռիչքների 40%-ը, այդ թվում՝ դեպի Հայաստան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---