Ազգային գրադարանի թվայնացված նյութերը նաև ֆիզիկական կրիչների վրա էին, հրդեհից չեն կորել

Ազգային գրադարանի թվայնացված նյութերը նաև ֆիզիկական կրիչների վրա էին, հրդեհից չեն կորել

PanARMENIAN.Net - Ինչ վերաբերում է սերվերային սարքերին և նրանցում պահպանվող նյութերին, ապա Ազգային գրադարանի թվայնացման աշխատանքների ամբողջ տարիների ընթացքում թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով, ինչի շնորհիվ նյութերի կորուստ մայիսի 10-ի հրդեհի պատճառով չի եղել։

Ինչպես հայտնել է գրադարանը ֆեյսբուքյան իր էջում, նաև սերվերային սարքերի տեխնիկական վիճակը, գրադարանի մասնագետի կողմից դրանց արտաքին տեսքի գնահատմամբ, հուսադրող է, սակայն լիարժեք գնահատական հնարավոր կլինի տալ դրանք ստուգելուց հետո։ Դա հնարավոր կլինի ԱԻՆ-ի կողմից դեպքի քննության և դրա վերաբերյալ արձանագրության տրամադրումից հետո:

Գրադարանն աշխատում է, որպեսզի ամբողջ բազան՝ թվայնացված ողջ նյութը, տեղափոխվի ամպային համակարգ և կրկին հասանելի դարձնել ընթերցող հանրությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---