Մանկապարտեզներում 10-12 հոգանոց խմբեր կգործեն

Մանկապարտեզներում 10-12 հոգանոց խմբեր կգործեն

PanARMENIAN.Net - ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մայիսի 18-ից, ի թիվս այլ սահմանափակումների մեղմացման, կսկեն գործել նաև նախակրթարանները։

Մանկարապետզները կգործեն բեռնաթափված խմբերով, որոնք չպետք է գերազանցեն 10-12 հոգին, երեխաներին ուղեկցող անձինք չպետք է մտնեն հաստատություն։

Առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց տնային խնամքը հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար կազմակերպելու անհնարինությամբ և/կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված:

Կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:

Հաստատությունում պետք է ապահովվեն ախտահանիչ միջոցառումները, իսկ աշխատակիցներն օրն առնվազն 2 անգամ ջերմաչափվեն հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։

Նշվում է, որ պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին՝ 65-ից բարձր անձնաց, թույլ իմունիտետով, քրոնիկ հիվանդություններով աշխատակինցներին աշխատանքի ներգրավելուց։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---