«Դալման», «Երևան մոլը» ու «Ռիոն» նույնպես բացվում են15 մայիսի 2020 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ից իրենց դռները կբացեն նաև «Դալմա», «Երևան մոլ», «Ռիո» և մյուս առևտրի կենտրոնները։ Այդ մասին հայտարարվել է դրանց ֆեյսբուքյան էջերում։ «Ո՞րքան ժամանակ է չենք հանդիպել։ Կարոտել եք չէ՞․․․ Մենք նույնպես կարոտել ենք Ձեզ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ Դալմա Գարդեն մոլը՝ պահպանելով անվտանգության բոլոր սահմանված կանոնները, վերաբացվում է։ Մայիսի 18-ից մենք սիրով սպասում ենք Ձեզ մեզ մոտ»,- ասվում է «Դալմայի» հայտարարության մեջ։ «Երևան մոլի» հայտարարության մեջ ասվում է․ «Շտապում ենք տեղեկացնել, որ մայիսի 18-ից սիրով սպասում ենք բոլորիդ Երևան Մոլում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները»։ «Հաճախորդների համար բոլոր մուտքերի մոտ դրված են ախտահանիչներ (ալկոգելեր)։ Ձեզ հիշեցնում և խնդրում ենք. Պարտադիր կրե՛լ պաշտպանիչ դիմակներ, ախտահանե՛լ ձեռքերը, պահպանե՛լ սոցիալական հեռավորություն»,- ասվում է «Ռիոյի» գրառման մեջ: ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13-ը, սակայն սահմանափակումներից շատերը կմեղմացվեն, կամ կչեղարկվեն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |