Դինքին սպանողն 9 ամսից կարող է ազատ արձակվել

Դինքին սպանողն 9 ամսից կարող է ազատ արձակվել

PanARMENIAN.Net - Ստամբուլում 2007-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատության մեջ հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։

Սամասթը Դինքի սպանության և ապօրինի զենք կրելու ու օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն, հանցագործության կատարման պահին նա անչափահաս է եղել, ինչի պատճառով սահմանվել է 15 տարի 2 ամիս ազատազրկում:

Սամասթը բանտում է արդեն 13 տարի ու 5 ամիս: Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակում նախատեսվում է, որ նրան ազատ կարձակեն 9 ամսից։

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---