ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 184 նոր դեպք կա ու 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 184 նոր դեպք կա ու 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 184-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել՝ 3-ը կորոնավիրուսից, մեկն այլ պատճառով։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, այլ պատճառով՝ 22։

Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնել են՝ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Ապաքինվել է ևս 94 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1666 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37,476 թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---