Թորոսյան․ Կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի՝ տանը կմնան

Թորոսյան․ Կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի՝ տանը կմնան

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցային վայրերում։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Անցնելու ենք «տնային» բուժման: Այդ որոշումն արդեն կայացված է: Նրանք կգնան միայն ինքնամեկուսացման»,- ասել է նա։

Նախարարն ասել է, որ կաշխատեն շրջիկ խմբեր՝ բժիշկ, ոստիկան և ԱԻՆ ներկայացուցիչ, որոնք կհսկեն՝ ինչպես է պահպանվում ինքնամեկուսացումը:

Նախարարը հավելել է, որ քաղաքացիները պետք է սթափ գնահատեն իրավիճակն ու սեփական պատասխանատվության զգացում ունենան, և եթե իրենք կոնտակտավոր են, չպետք է դուրս գան ինքնամեկուսացումից:

Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 184-ով:Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, այլ պատճառով՝ 22։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---