Փորձագետ․ Գոգյանի հեռանալը կրթության, գիտության ոլորտի ամենախոշոր պարտություններից է

Փորձագետ․ Գոգյանի հեռանալը կրթության, գիտության ոլորտի ամենախոշոր պարտություններից է

PanARMENIAN.Net - ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հեռանալը Հայաստանի կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Սմբատը և ինտելեկտուալ է, և սկզբունքային, և արժեքներ կրող։ Մի խոսքով, իդեալական պաշտոնյա հեղափոխական իշխանության համար։ Ցավալին այն է, որ իշխանության ներսում չգտնվեցին Սմբատի հեռանալը կանխող մարդիկ և մեխանիզմներ։

Նշանակվելով ԲՈԿ-ի նախագահ, նա գնաց բուհեր, գիտական հաստատություններ, կանգնեց 100-ավոր մարդկանց դիմաց և խիզախորեն խոսեց համակարգի բովանդակային խնդիրների մասին։ Դրանք ոչ թե ձևական ելույթներ, անիմաստ հարց ու պատասխաններ էին, այլ խորքային քննարկումներ, ինչի պակասը մենք միշտ ունեցել ենք։ Սմբատը գտել էր համակարգը կարգի բերելու ճիշտ ճանապարհը»,- ասվում է գրառման մեջ։

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում գրած Գոգյանը նշել է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---