ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը կրկին գերազանցել են 10,000-ը15 մայիսի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերը կրկին գերազանցել են 10,000-ը՝ մայիսի 15-ի դրությամբ 10,598 նոր դեպք է գրանցվել։ Մահացել է 113 մարդ, ապաքինվել՝ 4694-ը, հայտնում է օպերատիվ շտաբը։ Մայիսի 14-ին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9974 նոր դեպք էր գրանցվել։ Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկումից ի վեր երկրում 262,843 դեպք է գրանցվել, ավելի քան 58,000 մարդ ապաքինվել է, 2418 մարդ մահացել է, գրում է ՌԻԱ Նովոստին։ Մոսկվայում մայիսի 15-ի դրությամբ 4748 նոր դեպք է գրանցվել, Մոսկվայի շրջանում՝ 945, Սանկտ Պետերբուրգում՝ 541։ Մոսկվայում երրորդ օրն անընդմեջ 5000-ից պակաս նոր հիվանդ է լինում։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի հաշվարկների, կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, ՌԴ-ն՝ երկրորդն է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերն աշխարհում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, գերազանցել են 300,000-ը։ Վարակման հաստատված դեպքերը 4 միլիոնից ավելի են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |