15 մայիսի 2020 - 15:27 AMT
Կոտայքում վարակի հաստատված 424 դեպք կա

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, մայիսի 15-ի դրությամբ մարզում 424 հաստատված դեպք կա, հայտնել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Մարզպետը նշել է, որ հաստատված վարակակիրներից առողջացել է 186 քաղաքացի, մահվան 9 դեպք է արձանագրվել:

ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։