Ռուբինյան․ ՍԴ ճգնաժամը կարող է լուծվել առանց հանրաքվեի և ավելի արագ

Ռուբինյան․ ՍԴ ճգնաժամը կարող է լուծվել առանց հանրաքվեի և ավելի արագ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամը հանգուցալուծվելու է հնարավոր այլընտրանքային ուղիներով, չի բացառվում, որ առավել արագ և առանց հանրաքվեի, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարան ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել, իսկ համաճարակը շուտ չի վերանալու։

«Մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամն այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։ Հենց այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Այս հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը»,- հայտարարել է նա։

ՀՀ-ում ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական հանարքվեն չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության և երկրում վարակի տարածումը կանխելու պատճառով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---