ԵՄ առաջին երկիրը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին

ԵՄ առաջին երկիրը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին

PanARMENIAN.Net - Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակն ավարտվել է։ Մարտի 12-ից երկրում գործող համաճարակի ռեժիմը մայիսի 15-ից չեղարկվել է։

«Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի գնահատականներով, բոլոր ցուցանիշները մատնանշում են բնակչության շրջանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վիճակի կայունացում»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, գրում է ՌԲԿ-ն։

Սակայն խոսքը ոչ թե բոլոր կարանտինային միջոցների, այլ դրանց մի մասի չեղարկման մասին է։ Երկրում նախկինի պես արգելված են զանգվածային միջոցառումները, պահպանվում է սոցիալական հեռավորության պահանջն ու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։

Սակայն շուտով կբացվեն սահմանային անցակետերը։ ԵՄ քաղաքացիները կկարողանան Սլովենիա մուտք գործել առանց 14-օրյա կարանտինի խստիվ պահպանման, եթե նախորդ 2 շաբաթում չեն լքել ԵՄ տարածքը և չունեն վարակման ախտանիշներ։

ԵՄ մաս չկազմող երկրների քաղաքացիների համար 14-օրյա կարանտին է նախատեսված, բացառությամբ դիվանագիտական այցերի և հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։

Սլովենիայում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է մարտի 4-ին, ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակի 1464 դեպք, 103 հիվանդ մահացել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---