Երևանի մանկապարտեզներն ավելի ուշ կվերաբացվեն

Երևանի մանկապարտեզներն ավելի ուշ կվերաբացվեն

PanARMENIAN.Net - Երևանում մանկապարտեզները կաշխատեն մայիսի 20-ից, հայտարարել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305,000 քմ), ինչպես նաև Պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից»,- գրել է նա՝ հավելելով, որ որոշումը կայացվել է Պարետատան հետ քննարկումների արդյունքում։

ՀՀ-ում, պարետի որոշմամբ, նախակրթարանները կվերաբացվեն մայիսի 18-ից:

ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---