Facebook-ը $400 մլն-ով գնել է Giphy ծառայությունը

Facebook-ը $400 մլն-ով գնել է Giphy ծառայությունը

PanARMENIAN.Net - Facebook-ը գնել է անիմացիոն պատկերներ որոնելու և պահելու Giphy ծառայությունը, ըստ Axios-ի` ընկերությունը վճարել է $400 մլն, փոխանցում է «Վեդոմոստին»։

Նախատեսվում է, որ ծառայությունը կմիանա Instagram-ին և սպասվում է, որ Giphy-ն կպահպանի իր բրենդը՝ հավելվածի հետ ինտեգրացիայից հետո։

Ըստ տվյալների՝ արդեն այժմ Giphy-ի տրաֆիկի 50%-ը բաժին է ընկնում Facebook-ի հավելվածներին, որից կեսը՝ Instagram-ին:

Axios-ի տվյալներով՝ Facebook-ը և Giphy-ն բանակցություններ են սկսել մինչև կորոնվիրուսի պանդեմիայի սկիզբը, սակայն այդ ժամանակ քննարկվել է միայն համագործակցության տարբերակը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---