Փաշինյանը՝ գազի գնի մասին․ ՌԴ-ից ակնկալում ենք, որ թանկացման մասին խոսելու լավագույն պահը չէ

Փաշինյանը՝ գազի գնի մասին․ ՌԴ-ից ակնկալում ենք, որ թանկացման մասին խոսելու լավագույն պահը չէ

PanARMENIAN.Net - Գազի գնի շուրջ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, բայց որևէ կոնկրետ բան այս պահին հայտնել հնարավոր չէ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման, նավթի գնանկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով։ Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված իրավիճակներին՝ ես այդ թեման բաց և ամենայն մանրամասնությամբ քննարկել եմ ՌԴ նախագահի հետ և մենք այդ թեմայով հստակ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում կա շատ հարուստ օրակարգ և այդ օրակարգի հարցերը լուծելով իրենք առաջ են գնում։ Ըստ Փաշինյանի՝ մեկ հարցը կարող է լուծվել հնրավար լավագույն տարբերակով՝ մյուսը՝ կոմպրոմիսներով։

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» դիմել էր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի գնի փոփոխության հարցով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---