Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին․ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ մտցրել ժողովրդի մեջ16 մայիսի 2020 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից, տարածքում կրակված պարկուճները փոխվել են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, թե քննչական խմբի ղեկավարն իր նախաձեռնությամբ չի փոխել կրակված պարկուճները և նշել, թե «պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել ու մտցրել ժողովրդի մեջ»։ «Նա փոխել է տարածքում կրակված պարկուճները, ինչը նշանակում է, որ իսկական կրակված պարկուճները նույնականացնելու հարավորություն չկա։ Այդ մարդը հետախուզման մեջ է։ Թող գա, պատմի՝ ինչ է արել պարկուճները, և քննությունը պետք է շարունակվի։ Մենք պետք է ջանքեր գործադրենք հետախուզվողին ձերբակալելու ուղղությամբ։ Մեծ հաշվով, պարզ է՝ ովքեր, ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները»,-հայտարարել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ շատ մանրամասներով բացահայտված է Մարտի 1-ին տեղի ունեցածը։ Բայց, վարչապետի խոսքով, կարող է պարզվել, օրինակ՝ որ կրակված պարկուճները ձուլարանում ձուլվել են։ 2008-ի Մարտի 1-ի գործով ՀՀ-ում կալանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրական կարգը տապալելու համար։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին Ֆրանսիայի դեսպանը Տավուշի մարզ է այցելել Ղուշչյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները |