ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը 10,000-ից պակաս են

ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը 10,000-ից պակաս են

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9200 նոր դեպք է գրանցվել երկրի 83 շրջանում։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272,043-ի։ Նոր դեպքերի 45%-ն ընթացել է առանց ախտանիշերի և ի հայտ է եկել միայն թեստավորման արդյունքում, գրում է «Վեդոմոստին»։

Մահվան 119 նոր դեպք է գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ ՌԴ-ում 2537 հիվանդ է մահացել։ Ապաքինվածների քանակն ավելացել է 4940-ով՝ հասնելով 63,166-ի։ Այդպիսով, երկրում ավելի քան 2016,000 ակտիվ հիվանդ կա։

Հիվանդների քանակով առաջին տեղում Մոսկվան է (138,969), որին հաջորդում են Մոսկվայի շրջանն (26,462) ու Սանկտ Պետերբուրգը (10,011)։

Աշխարհում, ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսրանի տվյալներով, մայիսի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 4․55 մլն դեպք։ Մոտ 308,000 մարդ մահացել է, ապաքինվել է 1․6 միլիոնը։

Photo. TASS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---