Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք կա, ապաքինվել է 26 պացիենտ։ Այդ մասին ասվում է stopcov.ge. կառավարական կայքում, գրում է Sputnik Georgia-ն։

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 677 մարդու մոտ, որից 419-ն ապաքինվել է։ Մահացել է 12 մարդ։

Փաստացի բուժվում է 246 մարդ՝ այդպիսով ապաքինվածները երկրում կրկնակի անգամ ավելի են վարակվածներից։

Կարանտինում 3873 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 393-ը։

Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին։ Վրաստանի իշխանությունները որոշել են չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում գործում է մարտի 21-ից և ավարտվում է մայիսի 22-ին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---