Փաշինյան․ ԵՄ-ից ապաստան խնդրողները 60%-ից պակասել են, վիզայի ազատականացման համար լուրջ փաստարկ է

Փաշինյան․ ԵՄ-ից ապաստան խնդրողները 60%-ից պակասել են, վիզայի ազատականացման համար լուրջ փաստարկ է

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին ՀՀ-ից Եվրամիության տարածքում ապաստան խնդրողների թիվը 60%-ից ավելի կրճատվել է, սա լուրջ փաստարկ է, որ ՀՀ-ի հետ սկսվեն վիզայի ազատականացման բանակցությունները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եվրոպացի շատ լիդերներ ևս ընդունում են դա։

Նա նշել է, որ Եվրոպացի գործընկերների հետ վիզայի ազատականացման մասին բանակցությունները պետք է սկսվեն, սակայն նաև պետք է հաշվի առնվի, որ ԵՄ-ում միգրացիան ամենասուր խնդիրն է։

Փաշինյանն ասել է, որ նախկինում վիզայի ազատականացման համաձայնագրերը մեծ խնդիրներ են առաջացրել Եվրոպայում և, ըստ վարչապետի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար սա նուրբ թեմա է։

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդից հայտնել էին, որ հնարավոր է սկսել վիզաների ազատականացման մասին նոր երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---