Պահանջարկ չունեցող SSJ 100 ինքնաթիռները Red Wings-ին կհատկացնեն16 մայիսի 2020 - 21:05 AMT PanARMENIAN.Net - «Ռոստեխ» պետկորպորցիան որոշել է պահանջարկ չունեցող Sukhoi Superjet 100 ինքնաթիռները, որոնք կուտակվել են արտադրողի մոտ, Red Wings-ին փոխանցել, գրում է «Վեդոմոստին»՝ Միացյալ ավիաշինական կորպորացիային մոտ 3 անձի վրա հղումով։ Ընդհանուր առմամբ, Միացյալ ավիաշինական կորպորացիայի տնօրինության տակ 60 SSJ10 կա, որոնք դեռ գնորդ չունեն։ Դա երկար ժամանակ խնդրահարույց էր, բայց այժմ լուծումը գտնվել է։ «Ռոստեխը» մտադիր է մի քանի տարում այդ 60 ինքնաթիռը Red Wings-ին փոխանցել, որին հենց նույն կորպորացիան էլ վերահսկում է։ SSJ 100-ն արտադրում է Միացյալ ավիաշինական կորպորացիայի մաս կազմող «Իրկուտ» կորպորացիան։ Առաքումների պլանն արդեն մշակված է՝ ինքնաթիռները կառաքվեն 2020-2024թթ․։ Այժմ Red Wings ընկերությունը թռիչքներ է իրականացնում Մոսկվայից ՌԴ այլ քաղաքներ և արտերկիր, այդ թվում՝ Հայաստան։ SSJ 100-ն առաջին քաղաքացիական ինքնաթիռն է, որը զրոյից Ռուսաստանում է մշակվել։ Աշխարհի ավիաընկերությունները սկսեցին հրաժարվել այդ ինքնաթիռից 2019-ի մայիսին` Շերեմետևոյում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ ժամանակ զոհվեց 41 մարդ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |