Նորքի ինտերնատում 40-ից ավելի տարեց և անձնակազմի անդամ է վարակվել

Նորքի ինտերնատում 40-ից ավելի տարեց և անձնակազմի անդամ է վարակվել

PanARMENIAN.Net - Նորքի տուն ինտերնատում բնակվող ավագ սերնդի ավելի քան 40 ներկայացուցիչ, ինչպես նաև անձնակազմից մի քանի անդամի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Սա, իհարկե, հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները»,- գրել է նա։

Նշվում է, որ արդեն 2 օր է` տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները` պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Մայիսի 16-ից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար:

Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, այլ պատճառով՝ 22։ Ապաքինվել է ևս 125 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1791 պացիենտ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---