Փաշինյան․ Չեմ հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու հայտարարություն եմ արել

Փաշինյան․ Չեմ հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու հայտարարություն եմ արել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով կորոնավիրուսի մասին իր նախկին հայտարարությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ չի հիշում, թե պինցետով հանելու և արաղով ախտահանելու հայտարարություն է արել։

«Գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը»,- ասել է նա։

«Կորոնավիրուսն ում շունն է․.․ էլի որ` ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծելու հատկություն ունեն։ Մենք ասում ենք՝ եկեք այնպես անենք, որ մեզ չկծի»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է նաև, որ երկրի կառավարումը չի պատկերացնում առանց քաղաքացու հետ գործակցության։

Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, այլ պատճառով՝ 22։Ապաքինվել է ևս 125 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1791 պացիենտ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---