Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

PanARMENIAN.Net - Կրիմինալ քրոնիկոնի ու ավտովթարների լուսաբանմամբ հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Համապատասխան տեղեկությունը հաստատել է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողը թեստ է հանձնել մայիսի 15-ին։

Aravot.am-ին Շամշյանն ասել է, որ արդեն մեկուսացած է, 10-14 օր մնալու է մեկուսարանում:

«Ինձ շատ լավ եմ զգում, ոչ տաքություն ունեմ, ոչ գլխացավ, ոչ էլ որևէ այլ ախտանշան: Հարցրեցին, թե ումից կարող եմ վարակված լինել, բայց ոչ մեկին կասկածել չեմ կարող, որովհետեւ օրվա ընթացքում շատ մարդկանց հետ եմ շփվում: Համենայն դեպս, ուր էլ գնացել եմ՝ միշտ եղել եմ դիմակով»,- նշել է նա:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել նաև «Արմենպրես» գործակալության լրագրող Նորայր Շողիկյանի մոտ։

PanARMENIAN.Net ը շուտափույթ ապաքինում է մաղթում գործընկերներին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---