Փաշինյան․ ՀՀ-ում կարանտինի չպահպանման համար պաշտոնանկություններից խոսելը վաղ է

Փաշինյան․ ՀՀ-ում կարանտինի չպահպանման համար պաշտոնանկություններից խոսելը վաղ է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում դեռ վաղ է հետևություն անելը՝ արդյոք կարանտինի պահպանման ու տեղաշարժի սահմանափակումների համար պատասխանատուները տապալել են իրենց տրված առաջադրանքը, թե՝ ոչ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով PanARMENIAN.Net ի հարցին, թե արդյոք պաշտոնանկություններ լինելու են՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հանրության շրջանում կարծիք է շրջանառվում, թե կարանտինի պահպանման ու տեղաշարժի սահմանափակման համար պատասխանատուները տապալել են իրենց աշխատանքը։

«Հարգելի բարեկամներ, ես կարծում եմ՝ դեռ շուտ է հետևություն անելը»,- ասել է վարչապետը։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված և այն կշարունակվի մինչև հունիսի 13-ը։ Արտակարգ դրության ամբողջ ընթացքում ՀՀ վարչապետը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այլ պատասխանատուներ պարբերաբար քաղաքացիներին հորդորել են մնալ տանն ու այդպիսով նվազեցնել վիրուսի տարածման վտանգը։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանն անձամբ էր շրջում Երևանով՝ հորդորելով քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահել և հետևել կարանտինի պահանջներին։

Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, առողջացել է 1791 պացիենտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---