Մայքլ Ջորդանի մարզակոշիկները վաճառվել են $560,000-ով18 մայիսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզակոշիկները նրա ինքնագրով վաճառվել են ռեկորդային $560,000-ով։ Այդ մասին հայտնել է Sotheby's աճուրդի տունը։ Սակարկությունների կազմակերպիչը կարծում էր, թե Ջորդանի կոշիկների համար կհաջողվի մոտ $150,000 ստանալ, սակայն նյույորքյան աճուրդում դրանք վաճառվել են $560,000-ով, գրում է «Վեդոմոստին»։ Սա ինքնագրով մարզակոշիկների վաճառքի ռեկորդային հասույթ է աճուրդի տան համար։ Նախորդ ռեկորդը 2019-ի հուլիսին էր, երբ Moon Shoe մարզակոշիկները, թողարկված Nike ընկերության կողմից 1972-ին, վաճառվեցին $437,500-ով։ Ջորդանի մարզակոշիկները նույնպես Nike-ի արտադրության են՝ 1985 թվականի Air Jordan 1։ Sotheby's-ի կայքում ասվում է, որ Air Jordan 1-ը նշանային դարձավ բասկետբոլի պատմության և քաղաքային հագուստի առումով։ Air Jordan 1-ը Ջորդան Հելլերի հավաքածուից էր։ Նա աշխարհում մարզակոշիկների առաջին թանգարանի՝ Shoezeum-ի հիմնադիրն է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |