19 հունվարի 2009 - 14:13 AMT
Կալիֆորնիայի հայ համայնքը խնդրում է պատմաբան Արա Սարաֆյանին չմեկնաբանել Հայոց ցեղասպանության թեման
«Հարգանք տածելով Ձեր հանդեպ, խնդրում ենք չմեկնաբանել Հայոց ցեղաասպանության թեման թուրքական մամուլում, թուրք լրագրողներին կամ պաշտոնյաներին, քանի դեռ նրանք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է Գլենդեյլի հայ համայնքի նամակում, որը հղված է «Gomidas» հիմնադրամի նախագահ, անգլահայ պատմաբան Արա Սարաֆյանին: «Մենք չենք ցանկանում հիշեցնել ձեզ, որ թուրքերը երզաում են առանց հայերի Հայաստանի մասին, եւ ծիծաղելի է գիտակցել, որ դուք դա դեռեւս չեք հասկացել...»,-ասվում է նամակում:

Պատմաբան Արա Սարաֆյանը հայտնի է իր բազմաթիվ հոդվածներով եւ ելույթներով թուրքական մամուլում, որտեղ կոչ է անում համատեղ հայ-թուրքական հանձնաժով ստեղծել, որը կուսումնասիրի 1915 թվականի իրադարձությունները:

Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներից ու Ստամբուլից բռնագաղթվեց շուրջ 2 մլն հայ, նրանցից 1,5 մլն ոչնչացվեց: Բոլոր պատմական հետազոտություններում դա որակվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: