19 հունվարի 2009 - 14:38 AMT
Corus Chess-2009. Լեւոն Արոնյանն ու Թեյմուր Ռաջաբովը խաղաղ դաշն են կնքել
Հունվարի 17-ին Հոլանդիայի Վեյկ-Ան-Զեե քաղաքում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Corus Chess-2009 սուպերմրցաշարը: Առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Լ.Արոնյանը ոչ ոքի է խաղացել չինացի Վանգ Յուէի հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանը, որ ներկայացնում է Սլովակիան, ոչ ոքի է խաղացել հոլանդացի Դանիել Սթելվագենի հետ:

Հունվարի 18-ին, երկրորդ փուլում, Արոնյանը հանդիպել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: 15-րդ րոպեին մրցակիցները համաձայնվել են խաղաղ դաշն կնքել: Իսկ Ս.Մովսեսյանին հաջողվել է կոտրել բրիտանացի Մայքլ Ադամսի դիմադրությունը եւ նա Յան Սմեեթսոնի ու Սերգեյ Կարյակինի հետ հայտնվել է A խմբի առաջատարների թվում:

Երկրորդ փուլի արդյունքները.
Մովսեսյան` Սլովակիա-Ադամս` Անգլիա-1:0
Դոմինգես` Կուբա-Կամսկի` ԱՄՆ-0.5:0,5
Մորոզեւիչ`Ռուսաստան-Վան Վելի` Հոլանդիա-1:0
Սմիթս` Հոլանդիա-Կարյակին`Ուկրաինա-0,5:0,5
Յուէ` Չինաստան-Իվանչուկ`Ուկրաինա-0:1
Սթելվագեն` Հոլանդիա-Կարլսեն` Նորվեգիա-0,5:0,5

Դիրքը A խմբում` Սմիթս, Կարյակին, Մովսեսյան-1,5-ական միավոր, Արոնյան, Ռաջաբով, Մորոզեւիչ, Իվանչուկ, Դոմինգես, Կարլսեն, Սթելվագեն, Կամսկի-1-ական միավոր, Ադամս, Վան Վելի, Վանգ Յուէ-0,5-ական միավոր: