Թրամփը 30 օր է տվել ԱՀԿ-ին բարեփոխման համար19 մայիսի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը բարեփոխումներ չիրականացնի 30 օրում։ Այդ մասին Թրամփը գրել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյուսին հասցեագրված նամակում, որը ներկայացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ըստ Թրամփի՝ իր աշխատակազմը հետաքննել է ԱՀԿ «անհաջող արձագանքը» կորոնավիրուսի պանդեմիային։ «Այդ ստուգումը հաստատել է լուրջ մտավախությունները, որոնց մասին ես խոսել եմ վերջին ամսում, և բացահայտել է մյուսները, որոնց պետք է արձագանքեր ԱՀԿ-ն, հատկապես տագնապալի է Չինաստանի կազմակերպության անկախ չլինելը»,- ասվում է Թրամփի նամակում։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ից զգալի բարելավում է պահանջում։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ն շարունակում է առաջին տեղում լինել կորոնավիրուսով վարակվածների քանակով, որը 1․5 մլն-ից ավելի է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |